Ռուզաննա Խաչատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | Հունվարի 5, 1968 թ.[1] |
---|---|
Ծննդավայր | ՀԽՍՀ |
Քաղաքացիություն | |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Ամուսին | Սեյրան Օհանյան |
Ռուզաննա Գուրգենի Խաչատրյան (հունվարի 5, 1968, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բժշկուհի[1], պետական[1][2] և հասարակական գործիչ։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուզաննա Խաչատրյանը ծնվել է 1968 թվականի հունվարի 5-ին ՀԽՍՀ -ում[1]։
1991 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը՝ ստանալով բժիշկ-ստոմատոլոգի մասնագիտություն[1]։ 1992 թվականին ավարտել է նույն համալսարանի ինտերնատուրան[1]։ 2003 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գործող Paris VII համալսարանում ստացել է բժիշկ իմպլանտոլոգի գիտական աստիճան[1]։ 2013 թվականին Երևանում ստացել է Բժշկական գիտությունների թեկնածուի կոչում, 2015 թ. ՝ Բժշկական գիտությունների դոկտորի աստիճան. հեղինակել է 20-ից ավել գիտական հոդվածներ և 1 մենագրություն[1]։
Մասնագիտական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 - 2012 թվականներին աշխատել է Էրեբունի բժշկական կենտրոնի «Ֆրանսիական ատամնաբուժական բաժնում»[1]։ 2012 թվականից զբաղեցնում է ԵՊԲՀ[Ն 1] ռեկտորի խորհրդականի պաշտոնը[1]։ Նույն թվականից առ այսօր հանդիսանում է ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԵՊԲՀ-ն հապավում է։ Նշանակում է Երևանի պետական բժշկական համալսարան։